Մայիսի 30

Տիեզերք-խնդիրներ

  • Արևը շողում է միչև  10 աստիճան ջերմություն:Միքիչ հետո շողում էր  5 անգամ ավելի:Որքան ջերմություն է շողում արևը:                                                   
  • Լուսինը դուրս է եկել ամսի  24-ին:Իսկ կիսալուսինը  դուրս է  եկել  ամսի 30:Քանի օր հետո է դուրս եկել  կիսալուսինը:           
                                                                     
  • Տիեզերքում  կար  500 աստղ,ամպերը փակեցին 153 աստղ:Քանի աստղ է մնացել երկինքում:
Մայիսի 30

Ծիծաղելի լուսինը

ծիծաղելի լուսինը

Մի անգամ մի լուսին ստեղծեցին: Նա շատ էր սիրում ծիծաղել : Նրան միշտ ծիծաղելի պատմութուններ էին պատմում : Նա չէր սիրում ուրիշ պատմություններ: Նրան մի անգամ լրիվ ուրիշ պատմություն պատմեցին: Նա շատ նեղացավ ու շատ տխրեց: Մինչև կյանքի վերջ հիշեց այդ պատմությունը:

Մայիսի 25

Պինգվինը Եգիպտոսում

Մի անգամ մի պինգվին է լինում,բայց այդ պինգվինը շատ է սիրում տաք վայրեր,այլ ոչ թե սառը:Մի անգամ այդ պինգվինը որոշում է գնալ Եգիպտոս: նա գնում է Եգիպտոսի ամենատաք,շատ-շատ տաք ծով: Նա որոշում է իջնել ծովի հատակը ու տուն կառուցել:Արդեն մեկ տարի է,ինչ նա ապրում է ծովի հատակում:

Մայիսի 22

Պինգվիններ

Պինգվինները, համարյա բացառապես հարավային կիսագնդում, հիմնականում՝ Անտարկտիդայում ապրող ջրալող, չթռչող թռչուններ են։ Դասվում են պինգվինանմանների կարգին։

Ենթադրվում է, որ «պինգվին» բառը ծագում է ուելսերեն pen՝ գլուխ և gwyn՝ սպիտակ բառերից։

Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։ Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։ Ավելի շատ հանդիպում են ԱնտարկտիդայիԱֆրիկայիՀարավային Ամերիկայի հարավային ափերին։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշոր պինգվինը, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ։ Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։ Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։

Մայիսի 17

Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:նժույգ-ձի,զանազան-պեսպես,մահակ-փայտե հաստ գավազան,ասպանդակ-թամբից կախված ոտնատեղ,շնորհել-նվիրել
  2. Նկարագրի՛ր ոստիկան Արթուրին:Նա ապրում էր Լոնդոնում:Ուներ նժույգ,կապույտ համազգեստ և ռետինե մահակ:
  3. Բնութագրի՛ր ոստիկան Արթուրին:Նա չարաճճի էր,իր նժույգի հետ ավտոբուսների ապակիներին արտաշնչում էին և ծիծաղելի բաներ նկարում:Նրանք մոռացել էին անպետք մարդկանց բռնելու մասին:
  4. Պատմի՛ր ոստիկան Արթուրի և Հարրի նժույգի ուրախ զբաղմունքի մասին:Հարրին շատ էր սիրում քայլել որևէ ավտոբուսի ետևից և այնքան արտաշնչել ապակու վրա, մինչև որ ապակին քրտներ։ Հետո էլ Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։
  5. Թվարկի՛ր մյուս հերոսներին:ոստիկանատան տեսուչ Ռեջինալդ,սերժանտ Ջորջը,անպիտան խարդախները,ոստիկանության պետ
  • Հորինի՛ր նոր պատմություն: Հրապարակի՛ր բլոգումդ:

Վարորդ Արթուրն ու նրա Կարմրիկ անունով ավտոբուսը

Մի անգամ մի ավտոբուս է լինում ,որը կարողանում էր թռչել:Ամբողջ ասհխարհի մարդիկ սիրում էին նրան:Մի անգամ այդ ավտոբուսը երեխաներին տարավ երկինք:Երեխաները ապշած էին:Բայց այդ ժամանակ էլ ավտոբուսը փչացավ:Երեխաները լացում էին նաև սառում:Բայց երեխաները որոշեցին ,որ ավտոբուսը սարքեն:Երեխաների մայրիկները նույնիսկ տխրել էին, որովհետև նրանց երեխաները չկային ու չկային:Երեխաները որոշում էին, թե ոնց է պետք սարքել ավտոբուսը :Նրանք հասկացան, որ եթե ավտոբուսը կախարդական է, ուրեմն աստղը կօգնի բուժել ավտոբոսին:Նրանք մի մեծ աստղ գտան և դրեցին ավտոբուսի մեջ:Ավտոբուսը սարքվեց և նրանք գնացին աշախահ:Եվ նրանց մայրիկները նրանց պինդ պինդ գրկեցին :

Մայիսի 12

Ճամփորդապատում

Այսօր մենք այցելեցինք Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք Դոնալդ Բիսեթի հեքիաթների ներկայացումը: Ի դեպ,ես և ընկերս նստել էինք առաջին շարքում,այդ պատճառով ձայնը շատ բարձր էր լսվում:Դերասանները երգում էին և պարում:Նրանք շատ լավ էին դերը կատարում:Այդ հեքիաթները մենք կարդացել էինք:Ինձ շատ դուր եկավ «Ղիփն ու Գիհին»: Հետո մենք վերադարձանք դպրոց:

Մայիսի 12

Փիլիսոփա բզեզը և ուրշները

Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:ախոռ-գոմ,յուրովի-ինքնին,ինքնիրեն
Դուրս գրի՛ր հեքիաթի հերոսներին:բզեզ,մորեղբայր Ֆրեդ,վարդ,ժամացույց,ծիծեռնակը,ձկնիկը,կատուն,խոզը,քամին,ծառերը,մորեղբայր Ֆրեդի կինը
Ինչպիսի՞ն էին նրանք:ինքնահավան
Քեզ համար ի՞նչն է կամ ո՞վ է ամենագեղեցիկը:արվեստը
Դուրս գրի՛ր մորեղբայր Ֆրեդի տունը նկարագրող հատվածը:

Մորեղբայր Ֆրեդն ապրում էր Արեւմտյան քամու փողոցում, համար ութ տանը։ Այն սենյակում, որի պատից կախված էր նրա դիմանկարը, աջ կողմի դարակին դրված բաժակի մեջ մի վարդ կար, իսկ ձախ կողմում Թիկի֊Թակի ժամացույցն էր

Մայիսի 11

Աշխարհը շուռ է եկել.Դոնալդ Բիսեթ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
  2. Պատմի՛ր ագռավի մասին:Ագռավը շատ ծույլ էր,նա սիրում էր քնել և թարս ու անհասկանալի երազներ տեսնել:Նա նույնիսկ թռչելիս էր քնում:
  3. Թվարկի՛ր շրջված երազի հերոսներին:Շրջված երազի հերոսներն էին կատուն,շունը,մուկը,արևը,ագռավը,երեխաները,ծնողները,ձի,կաթնավաճառը
  4. Ալիս անունով ագռավի երազում աշխարհը շուռ էր եկել: Շարունակի՛ր լրացնել, թե այդ երազում ո՞ր հերոսը ի՞նչ էր անում:

Կատուները շներին են հալածում, իսկ մկները կատուներ են որսում:
Սայլակին լծվել էր կաթնավաճառը , իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան:
Երեխաները կշտամբում էին ծնողներին, իսկ ծնողները …:
Արևը գիշերները քայլում եր, իսկ ցերեկները խաղում:

  • Քո կարծիքով՝ ի՞նչ է ծուլությունը: Քո ծուլության մասին պատմի՛ր:Ծուլությունը հոգնածություն է,անփութություն է,անգործություննէ,պարապությունն է: Ես երեկոները հոգնում եմ և ծուլանում ու քանի որ դասերս երեկոյան եմ անում,մի քիչ հոգնած եմ լինում:
  • Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար:
  • Եթե աշխարհ շուռ գար,ամեն ինչ կընկներ:
  • Շրջված կամ շուռ եկած մտքեր հորինի՛ր: Որդը հավ է ուտում: Գառը գայլ է ուտում: Երեխան գնում է աշխատանքի: Մայրիկներն ու հայրիկները գնում են դպրոց:
Մայիսի 9

Արևի աստղերը

Շատ վաղուց արևն ու աստղերը միասին էին դուրս գալիս:Նրանք ընկերներ էին:Մի անգամ արևը իր շողքերը գցեց աստղերի վրա:Աստղերը պսպղում էին,ինչպես փայլերը:Աստղերը արևից պայծառ լույս էին տալիս:Նրանք շատ-շատ մեծ էին:Դա դուր չեկավ արևին:Նա որոշեց աստղերին պատժել,և աստղերն այլևս առավոտյան դուրս չեկան:Արևն այնպես արեց,որ մինչև ինքը մայր չէր մտնում,աստղերը չէին կարող դուրս գալ: